Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Ինչպես հաղորդվում է՝ ՌԴ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է Մոսկվայի և Կիևի բանակցությունների նոր փուլի նախապատրաստման մասին:
Իր հերթին Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակադրված է ուկրաինական հակամարտությունը շուտափույթ ավարտին հասցնել։ Նա շեշտել է՝ Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումների մերձեցմանը։
Նշվում է նաև, որ կողմերը հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի կառուցողական և փոխադարձ երկխոսությունը շարունակելու տրամադրվածությունը։