Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը
Մալայզիայում ավարտվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը: Բանակցությունները տևել են 50 րոպե:
ՌԴ ԱԳՆ-ի տվյալով՝ նախարարները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների շուրջ:
Գերատեսչությունից հավելել են, որ կողմերը հաստատել են կոնֆլիկտային իրավիճակների խաղաղ հանգուցալուծման որոնման, ռուս-ամերիկյան տնտեսական և հումանիտար համագործակցության վերականգնման, երկու երկրների հասարակությունների միջև անարգել շփումների փոխադարձ տրամադրվածությունը, ինչին, մասնավորապես, կարող էր նպաստել ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը: