շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Կոսովոն մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը

Կոսովոն մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ Պրիշտինան մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։

Նրա խոսքով՝ Կոսովոն ողջունում է Եվրամիությանը միանալու Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հայտերը և հուսով է, որ կառույցն այս տարի կընդունի նաև Կոսովոյի հայտը:

«Մեր երկիրը տարածաշրջանի ամենաժողովրդավարական զարգացած երկիրն է, որն անմիջապես աջակցել է հակառուսական պատժամիջոցներին»,- նշել է Կուրտին։

Նա մեղադրել է Սերբիային՝ Մոսկվային սատարելու համար, խորհուրդ տվել արևմտյան երկրներին ուշադրություն դարձնել այդ փաստին։

  • Կիսվել: