երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին վարկածն իրական է, բայց ոչ վերջնական․ Բլինքեն

Կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին վարկածն իրական է, բայց ոչ վերջնական․ Բլինքեն

Կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածն իրական է, բայց ոչ վերջնական։ Այս մասին հնդկական India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ ԱՄՆ իշխանությունները չեն կարող հստակ ասել այս մասին, հավելել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի որոշ գերատեսչություններ կարծում են, որ կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը ավելի հավանական է։

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն հավատում, որ կորոնավիրուսը կարող է որեւէ երկրի կողմից կենսաբանական զենք օգտագործելու փորձերի հետեւանք լինել։ «Ոչ մի գերատեսչություն, որքան ես գիտեմ, դա չի գտել», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ավելի վաղ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակի ամենահավանական պատճառ են համարում Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայի արտահոսքը։

  • Կիսվել: