Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար միջազգային պահանջների հանձնաժողովի ստեղծման մասին կոնվենցիան
Այսօր Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար միջազգային պահանջների հանձնաժողովի ստեղծման մասին կոնվենցիան, որը ստորագրվել է Հաագայում 2025 թվականի դեկտեմբերի 16-ին, տեղեկացնում է Moldpres-ը։
Նշվում է, որ փաստաթուղթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ՝ 62 «կողմ» ձայնով։
Ինչպես նշել է Արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Դոյնա Գերմանը՝ փաստաթուղթը նախատեսում է Եվրոպայի խորհրդի համակարգում Ուկրաինայի համար միջազգային պահանջների հանձնաժողովի ստեղծում՝ որպես անկախ միջազգային վարչական մարմին։
«Հանձնաժողովը կքննարկի և կգնահատի Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում կամ նրա դեմ կատարված միջազգային անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասի կամ կորստի հետ կապված պահանջները՝ սկսած 2022 թ․ փետրվարի 24-ից, և կորոշի յուրաքանչյուր դեպքում վճարման ենթակա փոխհատուցման չափը», - ընդգծել է Դոյնա Գերմանը։
Վնասները ներառում են կյանքի կորուստ, ենթակառուցվածքների ոչնչացում, ինչպես նաև գույքի վնաս։ Փոխհատուցման պահանջներ կարող են ներկայացնել ինչպես տուժած ֆիզիկական և իրավաբանական անձինք, այնպես էլ ուկրաինական պետությունը, ներառյալ տարածաշրջանային և տեղական իշխանությունները։
Մինչ օրս Կոնվենցիան ստորագրել են Եվրոպայի խորհրդի մոտ 40 անդամ պետություններ, ինչպես նաև Կանադան և Եվրամիությունը։



