Կոլումբիայում 15-ամյա դեռահասը մահափորձ է կատարել նախագական մրցապայքարի թեկնածուի դեմ
Կոլումբիացի սենատոր և նախագահի թեկնածու Միգել Ուրիբե Տուրբայը Բոգոտայում հանրահավաքի ժամանակ հարձակման է ենթարկվել, հաղորդում է Bluradio-ն։
Միջադեպը տեղի է ունեցել սենատորի ելույթի ժամանակ: Ուրիբե Տուրբայի վրա հարձակվել են թիկունքից: Ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ՝ սենատորը վիրավորվել է գլխի կամ պարանոցի շրջանում, և նրա վիճակը ծանր է:
Բոգոտայի քաղաքապետ Կառլոս Ֆեռնանդո Գալանի խոսքով՝ կրակողը ձերբակալվել է: El Tiempo-ի տվյալներով՝ հարձակվողը 15-ամյա դեռահաս էր: Հրաձակման հետևանքով վնասվածքներ են ստացել նաև մեկ տղամարդ և մեկ կին:
Կոլումբիայի նախագահի վարչակազմը կոչ է արել իրավասու մարմիններին անհապաղ սկսել հետաքննություն և գտնել մեղավորներին: Տուրբայի դեմ մահափորձը դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: