Կոլորադոյում տղամարդը հրի է մատնել մարդկանց՝ ի աջակցություն Պաղեստինի. կա 8 վիրավոր
ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Բոուլդեր քաղաքում տղամարդը բոցավառիչով և շշառումբերով հրի է մատնել մարդկանց հրեական համայնքի միջոցառման ժամանակ, որի մասնակիցներն աջակցություն էին հայտնում Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդներին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 8 մարդ՝ 52-ից 88 տարեկան։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ կասկածյալը 45-ամյա Մոհամեդ Սաբրի Սոլիմանն է, որը հարձակման ժամանակ բացականչել է «Ազատել Պաղեստինը»։
Ըստ CNN-ի աղբյուրների՝ Սոլիմանը ապաստան էր հայցել ԱՄՆ-ից, իսկ 2005 թվականին երկիր մուտք գործելու համար նրա վիզան մերժվել էր։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը հայտնել է, որ Սոլիմանը խախտել է զբոսաշրջային վիզայի ժամկետը։