Կոբախիձեն կմասնակցի Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հուլիսի 18-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետը Վուդսթոքի Բլենհայմ պալատում կընդունի շուրջ 50 առաջնորդի։
Հիմնական հարցերը, որոնք կքննարկվեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, Ուկրաինայի իրադարձություններն են և անօրինական միգրացիան։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև թեմատիկ քննարկումներ։ Վրաստանի վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին կմասնակցի պատվիրակության հետ, որի կազմում են արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։