շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Կիևը զանգվածային հարձակման է ենթարկվել ՌԴ կողմից․ կան զոհեր և ավերածություններ

Կիևը զանգվածային հարձակման է ենթարկվել ՌԴ կողմից․ կան զոհեր և ավերածություններ

ՌԴ-ն հարվածներ է հասցրել Լուցկին, Կիևին և Տեռնոպոլին․ կան բազմաթիվ վիրավորներ և զանգվածային ավերածություններ․ մայրաքաղաքում զոհվել է չորս մարդ, Լուցկում զոհեր չկան, իսկ Տեռնոպոլում խիտ ծուխ է։ Այդ մասին հայտնել է Ունիան-ը։

Գիշերը ՌԴ-ն հարվածներ է հասցրել Կիևին, ինչի հետևանքով քաղաքում բազմաթիվ ավերածություններ կան և ավելի քան երկու տասնյակ տուժածներ։ ՌԴ-ն հարվածներ է հասցրել նաև Լուցկին, այնտեղ ևս բազմաթիվ վիրավոր քաղաքացիներ ու ավերածություններ կան։

Մասնավորապես, մայրաքաղաքում հարվածների ու ընկնող բեկորների հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ, մեքենաներ, ինչպես նաև մետրոպոլիտենի Դառնիցա ու Լևոբերեժնայա կայանների միջև ընկած ճանապարհները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն թարմ տեղեկություններ է հաղորդել իրավիճակից` նշելով, որ 4 մարդ է մահացել, 20-ը՝ վիրավորումներ ստացել, նրանցից 16-ը հոսպիտալացված է։ Կլիչկոն հայտնել է, որ առաջիկա օրերին կշարունակվի հարվածների հետևանքով մետրոյի վնասված ճանապարհների վերականգնումը։

Կիևի քաղաքային ռազմական վարչության տվյալներով՝ 05։00-ի դրությամբ զանգվածային հարձակման հետևանքով ավերածություններ են գրանցվել Կիևի առնվազն վեց շրջանում։

Սոլոմենսկի շրջանում հրդեհ է բռնկվել անգարում՝ 500 քմ մակերես տարածքում, փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքը։ Կրակ է բռնկվել 16-հարկանի տան 11-րդ հարկում։ Օպերատիվ գործողությունների արդյունքում երեք մարդ փրկվել է, հրդեհը մեկուսացվել է։

  • Կիսվել: