երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսական դիզելային վառելիքի օբյեկտների վրա. Թրամփ

Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսական դիզելային վառելիքի օբյեկտների վրա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն դադարեցնել հարվածները ռուսական դիզելային վառելիքի ենթակառուցվածքներին: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին ասել է սեպտեմբերի 13-ին, իր ընտանիքին պատկանող խաղադաշտում անցկացվող Irish Open գոլֆի մրցաշարին մասնակցելու ժամանակ:

«Մենք այս մասին խոսել ենք Զելենսկու հետ: Կան շատ ուրիշ թիրախներ: Դուք պետք է դադարեցնեք Ռուսաստանում դիզելային վառելիքի վրա հարձակումները: Դա վնասում է ամբողջ աշխարհին»,- Թրամփի խոսքը մեջբերում է Reuters-ը:

ԱՄՆ առաջնորդը համոզված է, որ գլոբալ դեֆիցիտը «պայմանավորված է ոչ թե Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով, այլ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ տեղի ունեցող իրադարձություններով»:

Ռուսաստանը կանխատեսել է, որ այս տարվա նավթի արդյունահանումը կնվազի մինչև 17 տարվա նվազագույն ցուցանիշը՝ գրում է Reuters գործակալությունը: Էներգետիկ ենթակառուցվածքներին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների ֆոնին ՌԴ մի շարք շրջանների բնակիչներ բենզալցակայաններում նույնպես բախվել են վառելիքի դեֆիցիտի, նշում է լրատվական գործակալությունը:

  • Կիսվել: