կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ուկրաինան կշարունակի հակահարձակումը. Զելենսկի

Ուկրաինան կշարունակի հակահարձակումը. Զելենսկի

Կիևը կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի՝ չնայած այն հանգամանքին, որ այժմ ուկրաինական հակահարձակումը դժվարություններ է ապրում: Այս մասին «Reuters»-ի կազմակերպած տեսակոնֆերանսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք ունենք ծրագիր, ունենք կոնկրետ քաղաքներ, կոնկրետ ուղղություններ, ունենք նպատակ, ուր ենք գնալու, որ ուղղությամբ ենք տանելու հարձակումը»:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինան դժվարություններ է ունեցել այն պատճառով, որ Արևմուտքից ավելի քիչ սպառազինություն է ստացել, քան ակնկալում էր:

 

  • Կիսվել: