երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Կիևը կրկին ռմբակոծվել է

Կիևը կրկին ռմբակոծվել է

Կիևում լայնածավալ ավիահարվածի ժամանակ մի քանի շրջաններում այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել, կան զոհեր:

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է նոր պայթյունի մասին Ուկրաինայի մայրաքաղաքի Սվյատոշինսկի թաղամասում։ Նա նաև ասել է, որ «մեքենաներ են այրվում բնակելի շենքերից մեկի բակում», և հիշեցրել, որ Կիևում օդային տագնապը շարունակվում է։ Հաջորդ գրառման մեջ Կլիչկոն հայտնել է երկու զոհի մասին:

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ նախնական տեղեկություններով՝ օգտագործվել են նաև բալիստիկ հրթիռներ։

Միջազգային լրատվական գործակալությունները հաղորդում են նաև Խարկովին, Օդեսային և Ուկրաինայի այլ քաղաքներին հասցված զանգվածային ավիահարվածների մասին, որոնց թիրախում հիմնականում էներգետիկ և կենսապահովման մյուս կարևորագույն ենթակառուցվածքներն էին:

  • Կիսվել: