Կիևն ուրիշների փողերի կարիքն ունի, հետևաբար, ձգտում է անդամակցել ԵՄ-ին. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այսօր իր երկրի համար «ամենամեծ վտանգն Ուկրաինայի մուտքն է Եվրամիություն» ։ Այդ մասին նա հայտարարել է Բուդապեշտում Fidesz կուսակցության միջոցառման ժամանակ, գրում է հունգարական MTI գործակալությունը։
Ուկրաինան, նրա խոսքերով, «անգործունակ սնանկ պետություն էր նույնիսկ պատերազմից առաջ», իսկ մարտերից հետո հիմնովին ավերվել է, ուստի Կիևն «ուրիշների փողերի կարիքն ունի» և, հետևաբար, Օրբանի խոսքով, ձգտում է անդամակցել ԵՄ-ին:
«Ուկրաինացիներին չի հետաքրքրում, որ նրանք պատերազմ կբերեն ԵՄ, կկործանեն եմր ֆերմերներին: Մենք չենք ցանկանում ներքաշվել նրանց պատերազմի մեջ, կործանել մեր ֆերմերներին, Եվրոպայում ապահով երկիրը վերածել մաֆիայի որջի, և մենք չենք ցանկանում, որ հունգարացիների գումարները Բրյուսելի միջոցով գնան նրանց մոտ»,- ասել է Օրբանը։