կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Կիևի ու Մոսկվայի գաղտնի բանակցությունները խափանվել են Կուրսկի շրջանում հարձակման պատճառով. The Washington Post

Կիևի ու Մոսկվայի գաղտնի բանակցությունները խափանվել են Կուրսկի շրջանում հարձակման պատճառով. The Washington Post

Ուկրաինայի և Ռուսաստանի գաղտնի բանակցություններն խափանվել են Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով՝ գրել է The Washington Post-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Նրանց խոսքով՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում պետք է կայանային Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները էներգետիկ և ուժային ենթակառուցվածքներին հարվածները երկկողմանի դադարեցնելու վերաբերյալ:

Նշվում է, որ պատվիրակների մի մասը հույս ուներ, որ շփումները հետագայում կարող էին հանգեցնել պատերազմի դադարեցման համաձայնության։ Սակայն բանակցությունները խափանվել են Ուկրաինայի կողմից Կուրսկի շրջանում հարձակման պատճառով:

Ռուսական կողմը նշել է, որ Կիևը չի զգուշացրել Դոհային հարձակման նախապատրաստման մասին:

  • Կիսվել: