կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Խոշոր հրդեհ Իրանում

Խոշոր հրդեհ Իրանում

Իրանի Նազարաբադ քաղաքում ստվարաթղթի գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով շուրջ 12 արտադրամաս է տուժել, տեղեկացնում է իրանական Tasnim-ը։

Ինչպես հաղորդվում է՝ հրդեհված արտադրամասերի մեծ մասը զբաղվում էր թափոնների վերամշակմամբ։

Տուժածներ չկան։

Նշենք, որ երեկ երեկոյան իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ստվարաթղթի մամլման բաժնում հրդեհ է բռնկվել, որը քամու պատճառով տարածվել է հարևան արտադրամասերում:

  • Կիսվել: