հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Խորապես մտահոգված եմ Հայաստանում այլախոհների կալանավորմամբ․ ԱՄՆ կոնգրեսական

Խորապես մտահոգված եմ Հայաստանում այլախոհների կալանավորմամբ․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով։ Այս մասին կոնգրեսականը գրառում է արել X-ի իր էջում։
 

«Խորապես մտահոգված եմ վերջերս հայ այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների կալանավորմամբ: Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են ժողովրդավարություն կառուցելու մեր ընդհանուր հանձնառության վրա»,- գրել է Շերմանը։

  • Կիսվել: