Խերսոնը մարզային վարչությունը կորցրել է վերահսկողությունը Գենիչեսկի շրջանի նկատմամբ
Խերսոնը մարզային վարչությունը կորցրել է վերահսկողությունը Գենիչեսկի շրջանի նկատմամբ։ Այս մասին ասվում է իշխանությունների տարածած հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Գենիչեսկի շրջանի բոլոր պետական կառույցներն անցել են զավթիչների վերահսկողության տակ. տեխնիկան գտնվում է հենց Գենիչեսկ քաղաքում՝ անցակետերի մոտակայքում: Մեկնողներին ստուգում են Ուկրաինայի զինված ուժերին պատկանելիության մասով՛՛:
Իշխանությունները նշել են, որ այդ տեղեկությունը մարզի ղեկավարությունից ստացվել է հեռախոսային ռեժիմով:
Այս տեղեկությունը հաստատել է Գենիչեսկի քաղաքապետ Ալեքսանդր Տուլուպովը, նշում են ուկրաինական ԶԼՄ-ները, սակայն, ըստ ՏԱՍՍ-ի, Մոսկվայի ժամանակով 18:15-ի դրությամբ այլ աղբյուրներից այս տեղեկատվությունը չի հաստատվել: