Խերսոնի շրջանում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 2–ը` տուժել
Խերսոնի շրջանում զոհեր և տուժածներ կան Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն։
«Անցած մեկ օրվա ընթացքում Կիևի ագրեսիայի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, երկուսը տուժել են։ Ալեշկինսկի շրջանի Չելբուրդա գյուղի ուղղությամբ թշնամու անօդաչու թռչող սարքերի հարվածը չորս մարդու մահվան պատճառ է դարձել, մեկը վիրավորվել է: Տուժածին տեղափոխել են Սկադովսկի հիվանդանոց։ Գոլայա Պրիստանում տեղի բնակիչ է տուժել։ Վիրավորը տեղափոխվել է Չկալովի կենտրոնական մարզային հիվանդանոց»,-գրել է Սալդոն իր Telegram-ալիքում։
Նա նշել է, որ Նովայա Կախովկայում վնասվել է երկու բազմաբնակարան շենք և մեկ առանձնատուն։
Սալդոն հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են նաև Ալյոշկի, Կախովկա, Կաիրի, Կազաչյի Լագերյա, Կամենկա, Կորսունկա, Կնյազե-Գրիգորևկա, Մալոկախովկա, Նովայա Զբուրևկա, Նովայա Մայաչկա, Նովոֆյոդորովկա, Ռիբալչե բնակավայրերը: