չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար

Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, որ նա կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը, որը մահապատժի է ենթարկվել 2006 թվականին:

«Ես զգուշացնում եմ Իրանի բռնապետին՝ դադարեցնել ռազմական հանցագործությունները և հրթիռների արձակումն իսրայելցի խաղաղ բնակիչների վրա: Նա պետք է հիշի Իրանի հարևան երկրի բռնապետի ճակատագիրը, ով նույն ճանապարհն էր ընտրել Իսրայելի դեմ»,- ասել է Կացը՝ նկատի ունենալով Սադամ Հուսեյնին։

 

Անդրադառնալով Իսրայելի կողմից նախորդ օրը Իրանի պետական հեռուստատեսության շենքին հասցված հարվածին, Կացն ասել է, որ իրանական ռեժիմին աջակցող այլ վայրեր նույնպես կարող են թիրախ դառնալ:

«Մենք այսօր կշարունակենք գործել Թեհրանում ռեժիմի և ռազմական թիրախների դեմ, ինչպես երեկ հարվածեցինք քարոզչության և սադրանքների հեռարձակման կենտրոնին», - ասել է նա:

  • Կիսվել: