Կատարը շարունակում է միջնորդությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանցումը՝ նրանց դիրքորոշումները միմյանց մերձեցնելու և ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու նպատակով: Այս մասին հայտնել է  Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անժեդ ալ-Անսարին, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նա նշել է, որ Դոհան ձգտում է նվազեցնել լարվածությունը և վերականգնել նավարկության լիակատար ազատությունը Հորմուզի նեղուցով, որը միջազգային էներգակիրների մատակարարումների առանցքային ուղիներից մեկն է։

«Կատարը դատապարտում է ենթակառուցվածքների, էներգետիկ օբյեկտների և նավերի վրա հարվածներ հասցնելը, քանի որ դա սպառնում է ժողովուրդների շահերին և խախտում է միջազգային իրավունքի ու բարիդրացիության սկզբունքները»,-ասել է ալ-Անսարին։

Պաշտոնյան նաև նախազգուշացրել է, որ տարածաշրջանում ճգնաժամի և անկայունության շարունակումը կարող է ազդել էներգակիրների, պարենամթերքի և արդյունաբերական արտադրանքի համաշխարհային մատակարարումների վրա՝ միաժամանակ ուժեղացնելով ճնշումը համաշխարհային տնտեսության վրա։

Կատարի ներկայացուցիչն ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի դիվանագիտական ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև պայմանավորվածությունների ձեռքբերմանը։