Կասպից ծովում ադրբեջանական նավ է հրդեհվել
Կասպից ծովում ադրբեջանական նավ է հրդեհվել, հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նշվում է, որ անձնակազմի 40 անդամ տարհանվել է մոտակայքում գտնվող մեկ ուրիշ նավ։
Հաղորդվում է նաև, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։