երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ–ին

Ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ–ին

Ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք: Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով ՔՊ-ականներին:

«Մարդուն դատում են, որովհետև խոսք է տվել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է, իսկ Ալավերդիում մարդուն դատում են նրա համար, որ 2 հոգու բաց կապով ասել է՝ գրանցեք աշխատանքի: Մի պատմություն էլ պարոն Ռուբինյանը ասաց՝ քաբաբի պատմությունը, քաբաբի պատմության մեջ աները և փեսան իրար հետ խոսել են, աները հումոր է արել, աներոջը բռնել են:

Դուք յուրաքանչյուր գործ կարող եք կտրել ու ներկայացնել այդպես, բայց ոչ մի բան մեր ժողովրդին չի ստիպի, ու չեք կարողանա համոզել, որ դուք այսքան հոգով իրավացիորեն այստեղ պետք է լինեիք, դուք այսքան պետք է չլինեիք, այստեղ պետք է լիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»,- նշել է Կարապետյանը: 

 

 

  • Կիսվել: