Կարծում եմ՝ կունենանք մեր երկրի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է անկում ապրել։
NBC News-ին հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է. «Ամեն ինչ կարող է պատահել, բայց կարծում եմ՝ կունենանք մեր երկրի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը»:
Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում «ամեն ինչ հրաշալի կլինի», նույնիսկ եթե «անցումային շրջանում» տնտեսությունը կարճ ժամանակով անկում ապրի։
NBC News-ը նշում է, որ Ուոլ Սթրիթի վերլուծաբանները մտահոգված են, որ Միացյալ Նահանգներն առաջիկայում կարող է բախվել ռեցեսիայի՝ մաքսատուրքերի հարցում Թրամփի քաղաքականության փոփոխության պատճառով։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը խորհուրդ է տվել լսել այն վերլուծաբաններին, ըստ որոնց՝ երկրին ամենամեծ տնտեսական աճն է սպասում։