Կարո Փայլանը քննադատել է Թուրքիայի 2020 թվականի բյուջեն
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն, անդրադառնալով երեկ երկրի խորհրդարանում քննարկված 2020 թվականի բյուջեին, գրել է․
«2020 թվականի բյուջեի քննարկումը փակ է եղել աշխատավորների, պաշտոնյաների, ֆերմերների, թոշակառուների, կանանց և բնապահպանական կազմակերպությունների համար: Այն փակ է եղել ամբողջ հասարակության համար»։
Ըստ նրա՝ այս բյուջեն իշխանությունների ու նրա կողմնակիցների համար է: