Կանադան Ուկրաինային 300 մլն կանադական դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի
Կանադան Ուկրաինային 300 մլն կանադական դոլար (218,7 մլն ԱՄՆ դոլար) և 400 զրահամեքենա կտրամադրի՝ որպես օժանդակություն։ Այս մասին հայտնել է երկրի Ազգային պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Ուկրաինային կտրամադրվեն Senator և 66 LAV 6 զրահամեքենաներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանադան, հաջակցություն Ուկրաինայի, նաև ընդլայնել էր հակառուսական պատժամիջոցները։


