Կալանավորված քաղաքապետի աջակցության ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 1,4 հազար մարդ. Թուրքիայի ՆԳՆ
Մարտի 19-25-ը Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 1,4 հազար մարդ, որոնցից 478-ը կներկայանա դատարան։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։
Նա, մասնավորապես, գրել է. «Մարտի 19-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 1418 մարդ, մինչ այժմ բերման ենթարկված 979 կասկածյալներից 478-ը կներկայանան դատարան»:
Հիշեցնենք, որ ընդդիմության ցույցերը ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի անցկացվում են մարտի 19-ից, երբ նա կալանավորվել էր կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով։ Ամենամեծ ցույցերը տեղի են ունենումնԱնկարայում։ Թուրքիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցերն արգելված են մինչև ապրիլի 1-ը, Ստամբուլում՝ մինչև մարտի 27-ը։