Ջեյհուն Բայրամովը և Կայա Կալասը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության թեման
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին ստեղծված անվտանգային իրավիճակը։
Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ընդգծել են հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։