Իտալիայի վարչապետը չի մեկնի Ֆրանսիա՝ Հռոմի պապի հետ հանդիպման
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին չի մեկնի Ֆրանսիայի Մեց քաղաք, որտեղ Հռոմի պապ Լևոն XIV-ը ելույթ կունենա Ֆրանսիա կատարած իր առաքելական այցի վերջին օրը՝ սեպտեմբերի 28-ին: Այս մասին հայտնել են Իտալիայի վարչապետի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ սեպտեմբերի 28-ին Մեցում, որը Եվրամիության հիմնադիր հայրերից մեկի՝ Ռոբերտ Շումանի հետ կապված քաղաք է, տեղի կունենա «Եվրոպայի ակունքներին՝ խաղաղության և միասնության համար» խորագրով հանդիպում։ Սուրբ Աթոռում Ֆրանսիայի դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել է անդամ պետությունների բոլոր ղեկավարներին և ԵՄ ղեկավարությանը հանդիպմանը։
Հռոմի պապ Լևոն XIV-ը ներկայումս Ֆրանսիայում է: Սեպտեմբերի 26-ին պապը կամփոփի իր այցելությունը Փարիզ՝ Կոնկորդի հրապարակում մատուցվող մեծ պատարագով։



