չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Իտալիայում քաղաքացիություն ստանալուն վերաբերող հանրաքվեն խափանվել է ցածր մասնակցության պատճառով

Իտալիայում քաղաքացիություն ստանալուն վերաբերող հանրաքվեն խափանվել է ցածր մասնակցության պատճառով

Իտալիայում խափանվել է քաղաքացիություն ստանալու ժամկետը 10-ից 5 տարի կրճատելու համար անցկացվող հանրաքվեն։ Պատճառը քաղաքացիների ցածր մասնակցությունն է։ Այդ մասին հայտնել են Al Jazeera-ն և BBC-ն:

Իտալիայում քաղաքացիության և աշխատաշուկայի վերաբերյալ հանրաքվեի ավարտից հետո քվեարկության էր դրվել հինգ սոցիալ-տնտեսական հարց։ Ամենավիճահարույց առաջարկը եղել է քաղաքացիություն ստանալու համար սպասման ժամկետը 5 տարով կրճատելը։ Վարչապետ Ջորջա Մելոնին կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել քվեարկությանը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ երկու օրվա ընթացքում քվեարկության մասնակիցների թիվը չի գերազանցել 30 %-ը։ Որոշմանը իրավական ուժ տալու համար անհրաժեշտ է 50 %-ից ոչ պակաս մասնակցություն։ Իտալիայում օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկն արել են ընդդիմադիր կուսակցությունները, որոշ հասարակական կազմակերպություններ և երկրի ամենամեծ արհմիությունը՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան։

ԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մաուրիցիո Լանդինին, քննադատելով ցածր մասնակցությունը, այն որակել է որպես Իտալիայում «ակնհայտ ժողովրդավարական ճգնաժամի» նշան։ Իսկ վարչապետ Մելոնիի «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը սոցիալական ցանցերում նշել է, որ հանրաքվեի «միակ իրական նպատակը» վարչապետի կառավարության տապալումն է։

  • Կիսվել: