Իտալիայի վարչապետն անընդունելի է համարել Թրամփի դիտողությունները Հռոմի պապին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումները Հռոմի Լևոն պապի վրա անընդունելի են: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, տեղեկացնում է Reuters-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի՝ Սուրբ Քահանայապետի հասցեին արված դիտողությունները։ Հռոմի Պապը կաթոլիկ եկեղեցու գլուխն է, և բնական է, որ նա խաղաղության կոչ է անում և դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը խստորեն քննադատել է Հռոմի պապին՝ նրան անվանելով «սարսափելի» արտաքին քաղաքականության հարցում:


