Իտալիայում ոստիկանները հայտնել են հակակառավարական ցույցերին միանալու մտադրության մասին
Իտալացի ոստիկանները մտադիր են միանալ երկրում ընթացող հակակառավարական ցույցերին։ Այս մասին տեղեկացնում է Repubblica պարբերականը։
Նշվում է, որ նրանց հիմնական պահանջներն են՝ ապահովել բարձր կենսաթոշակ և արտոնություններ իրավապահ մարմինների աշխատակիցների համար, ինչպես ավելի վաղ խոստացել էր կառավարությունը:
Բացի այդ՝ ոստիկանները դժգոհ են հատկապես այն հանգամանքից, որ 2027 թվականի պետբյուջեի նախագծում չի ներառվել ուժային և իրավապահ մարմինների համար հատուկ կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման մասին դրույթը, այնինչ իշխանությունները դա խոստացել էին անել։
Աղբյուրը նաև հաղորդում է, որ ոստիկանները նշել են, թե նոյեմբերի 20-ին Իտալիայում հայտարարված համազգային գործադուլի շրջանակում նախատեսված բողոքի ակցիաներին իրենք էլ են մասնակցելու՝ որպես ցուցարարներ։



