երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանի Տարածքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ֆեյսբուքի իր էջում գրել է Տարածքային խորհրդի անդամ Միշել Ուսուելին:

«Լոմբարդիան Եվրոպայի առաջին տարածաշրջանն է, որն աջակցել է Արցախի Հանրապետության ճանաչմանը: Դա մեր նպատակն էր: Առաջարկությունն ընդունվել է Լոմբարդիայի Տարածքային խորհրդի ձայների մեծամասնությամբ», – գրել է նա:

Ուսուելին հավելել է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական ու ընդգրկուն խաղաղ բանակցությունների համար:

  • Կիսվել: