Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել «մարդասիրական միջանցք» բացել Հորմուզի նեղուցով
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին սոցցանցի իր էջում հայտարարել է, որ բոլոր մայրցամաքներից ավելի քան 40 երկիր մասնակցում է Հորմուզի նեղուցի ճգնաժամին նվիրված հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցով «մարդասիրական միջանցք» բացելու անհրաժեշտություն կա:
Տայանին, մասնավորապես, նշել է. «Պատերազմն արագ ավարտելու համար մենք բոլորս պետք է աշխատենք Միավորված Ազգերի Կազմակերպության բազմակողմանի շրջանակում։ Կարևոր է ՄԱԿ-ի միջոցով աշխատել ոչ միայն նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու, այլև պարարտանյութերի մատակարարման համար «մարդասիրական միջանցք» ստեղծելու և նոր պարենային ճգնաժամից խուսափելու ուղղությամբ՝ սկսած աֆրիկյան երկրներից։
Իտալիան շարունակում է աշխատել իր գործընկերների հետ անհապաղ լարվածության թուլացման համար և Իրանին կոչ է անում դադարեցնել նեղուցում բոլոր թշնամական գործողությունները։ Նավարկության ազատության և էներգետիկ շուկաների կայունության ապահովումը առաջնահերթություններ են»,- նշել է Իտալիայի արտգործնախարարը։


