ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսին

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսին

Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը արձագանքել է Դամասկոսի վրա իսրայելական հրթիռային հարձակմանը, տեղեկացնում է SANA-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին:

Ինչպես հաղորդվում է՝ իսրայելական հակառակորդը գիշերը կառավարվող հրթիռներով հարված է հասցրել օկուպացված սիրիական Գոլանից՝ թիրախավորելով Դամասկոսը։

Աղբյուրը նշել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը պատասխանել են ագրեսորի հրթիռներին և խոցել դրանց մեծ մասը։

Ագրեսիայի հետևանքով պատճառվել է նյութական վնաս:

  • Կիսվել: