Ոսկե գավաթ․ Մեքսիկան եզրափակիչում հաղթեց ԱՄՆ-ին
Մեքսիկան նվաճեց Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը։ Ոսկե գավաթի եզրափակիչում մեքսիկացիները 2:1 հաշվով պարտության մատնեցին ԱՄՆ-ի հավաքականին։
Չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ԱՄՆ-ի եւ անգլիական «Քրիսթալ Փելասի» պաշտպան Քրիս Ռիչարդսը։
27-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը։ 78-րդ րոպեին մեքսիկացիների հաղթական գոլը խփեց անգլիական «Վեստ Հեմի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը։
Մեքսիկան 13-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը։
Ոսկե գավաթ, եզրափակիչ
ԱՄՆ - Մեքսիկա` 1։2
Քրիս Ռիչարդս, 4 - Ռաուլ Խիմենես, 27, Էդսոն Ալվարես, 78