երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ակնկալում էի, որ դատապարտված անձանց հետ կապված հաղթողներն այլ բանով պետք է պարգևատրվեին, բայց՝ ավաղ. Ավինյան

Ակնկալում էի, որ դատապարտված անձանց հետ կապված հաղթողներն այլ բանով պետք է պարգևատրվեին, բայց՝ ավաղ. Ավինյան

«Երևանի քաղաքապետարանի, թենիսի ֆեդերացիայի և Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի նախաևեռնությամբ անցակցրեցինք սեղանի թենիսի մրցաշար դատապարտված անձանց միջև»,-երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը։

Նա հայտնեց որ հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։

«Գործընկերների և ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿ ծառայության հետ համատեղ հետագայում նախատեսում ենք մրցումներ դատապարված անձանցմիջև անցկացնել ֆուտբոլի, վոլեյբոլի և բազկամարտի մրցումներ»,- ասաց Արսեն Մակվեցյանը։

Քաղաքապետա Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց . «Ես ակնկալում էի, որ դատապարտված անձանց հետ կապված հաղթողներն այլ բանով պետք է  պարգևատրվեին, բայց՝ ավաղ»։

  • Կիսվել: