կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավային շրջաններին ավիահարվածներ հասցնելու մասին

Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավային շրջաններին ավիահարվածներ հասցնելու մասին

Իսրայելի ռազմական ավիացիան Լիբանանի հարավային շրջաններում հարվածներ է հասցրել շիա «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումներին պատկանող օբյեկտներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին, որոնք տեղակայված են Լիբանանի հարավի 10-ից ավելի շրջաններում։ 

«Խոցված թիրախների թվում են զենքի պահեստներ, ռազմական կառույցներ և արձակման կայանք, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար», - նշված է Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: