Իսրայելը հայտարարել է, որ գտել է ՀԱՄԱՍ-ի 1500 գրոհայինի դի
Իսրայելը հայտարարել է, որ գտել է ՀԱՄԱՍ-ի 1500 գրոհայինների դիակներ Գազայի սահմաններից դուրս մի քանի օր տեւած դաժան մարտերից հետո, հայտնում է AFP-ն։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ շաբաթ օրվա անսպասելի հարձակումից հետո Իսրայելի ռազմական արշավը երկարատև պատերազմի սկիզբն էր, որի նպատակն է ոչնչացնել Համասը և «վերափոխել Մերձավոր Արևելքը»:
Տարածաշրջանային հակամարտության մտավախությունը մեծացել է Գազա իսրայելական ցամաքային ներխուժման սպասումների ֆոնին:
Իսրայելում հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 900-ը, մինչդեռ Գազայի հատվածի պաշտոնյաները հայտնել են 687 զոհի մասին:
Այս նյութը հասանելի է նաևРусский