Իսրայելը հարվածել է Սանայի միջազգային օդանավակայանին
Իսրայելը ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանին:
Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ հութիներն այն օգտագործել են զենքի և զինյալների տեղափոխման համար:
Իսրայելական կողմը հայտնել է, որ օդանավակայանն ամբողջությամբ հանվել է շարքից:
Նշենք, որ ավիահարվածից կարճ ժամանակ առաջ Իսրայելի բանակը կոչ էր արել տեղացիներին լքել Սանայի օդանավակայանի մոտակա տարածքները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքին և նավահանգստին: