Իսրայելը հարվածել է խաղաղ բնակչությանը, զոհերի թվում երեխաներ կան
Իսրայելի բանակը հարված է հասցրել Նաբաթիա քաղաքում գտնվող բնակելի տան ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը:
Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, հինգը վիրավորվել են, Առողջապահության նախարարության հաղորդագրությունը մեջբերում է Reuters-ը։
Զոհերի վերջնական թիվը կհայտարարվի ԴՆԹ-ի անալիզների անցկացումից հետո։