չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իսրայելը դարձյալ հարվածել է Լիբանանին

Իսրայելը դարձյալ հարվածել է Լիբանանին

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանին, հայտնել է Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը:

Մասնավորապես՝ ՑԱԽԱԼ-ից հայտնել են, որ թիրախում «Հեզբոլլահի» հրթիռային կայաններն են:

Պայթյունները տեղի են ունեցել Իսրայելի վարչապետի՝ Լիբանանի հետ «հնարավորինս շուտ» ուղիղ բանակցություններ սկսելու հրամանի և Դոնալդ Թրամփի՝ Լիբանանի դեմ հարվածները կրճատելու պահանջի ֆոնին։

Նշվում է, որ դրանով փորձում են ապահովել հաջողությունն Իրանի հետ բանակցություններում։

  • Կիսվել: