ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ԱՄՆ-ն հայտնել է Իրանի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու մտադրության մասին

ԱՄՆ-ն հայտնել է Իրանի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու մտադրության մասին

ԱՄՆ-ն մտադրված է առաջիկա ամիսներին ուժեղացնել տնտեսական ճնշումն Իրանի վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
 
Նա, մասնավորապես, նշել է. «Տնտեսական վնասը, որը մենք հասցնում ենք Իրանին, կուժեղանա, ոչ թե կնվազի։ Ըստ էության, այն ավելանալու է, ուստի մեկ, երկու կամ երեք ամիս հետո իրավիճակն Իրանի համար ավելի վատ է լինելու, քան հիմա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Իրանի շուրջ հակամարտությունը խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։

  • Կիսվել: