երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Իսրայելում ցուցարարները փողոցներ են փակել՝ պահանջելով արտահերթ ընտրություն և գերիների ազատ արձակում

Իսրայելում ցուցարարները փողոցներ են փակել՝ պահանջելով արտահերթ ընտրություն և գերիների ազատ արձակում

Իսրայելում վաղ առավոտից ցուցարարները արգելափակել են մայրուղիները՝ ամբողջ երկրի տարածքով։ 

Թել Ավիվում ցուցարարների մի մասը անվադողեր է այրել, մյուս մասը ցույց է անցկացնում Նեթանյահուի կառավարության անդամների տների մոտ։

Իսրայելցիները պահանջում են ազատ արձակել Գազայի հատվածից պատանդներին, ինչպես նաև արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Սպասվում է, որ զանգվածային հանրահավաքներ կանցկացվեն տասնյակ քաղաքներում։ 

ՀԱՄԱՍ-ի հարձակումից ուղիղ 9 ամիս անց, բողոքի ցույցերի կազմակերպիչները հուլիսի 7-ը հայտարարել են որպես կառավարությանը «Դիմադրության օր»։

  • Կիսվել: