երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Իսրայելն ԱԹՍ-ներով հարվածլ են Լիբանանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ. ութ զոհերից մեկը երեխա է

Իսրայելն ԱԹՍ-ներով հարվածլ են Լիբանանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ. ութ զոհերից մեկը երեխա է

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը 9 հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի ուղղությամբ:

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, երեք հոգի վիրավորվել է։

«Հեզբոլլահ»-ը հայտնել է վեց զինյալների կորստի մասին։

Նշվում է նաև, որ օրվա ընթացքում «Հեզբոլլահ»-ի կողմից 11 գրոհ է իրականացվել իսրայելական բանակի դեմ, հարվածներ են հասցվել ՑԱԽԱԼ-ի սահմանային հենակետերին։

 

  • Կիսվել: