երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Չնայած Իսրայելի օդային տարածքի փակ լինելուն՝ վերջին օրերին ԱՄՆ-ից օդային կամուրջ է ստեղծվել՝ ժամանակակից ծանր սպառազինություններ մատակարարելու համար։ Այս մասին, ըստ իսրայելական KАН հեռուստաալիքի լրագրող Իթայ Բլյումենթալի հաղորդման, գրում է MIG News-ը։

Մատակարարվում են ինչպես ծանր, այնպես էլ հակաբունկերային ռումբեր։

Սպառազինությունները մատակարարվում են Եվրոպայում և ԱՄՆ-ում տեղակայված ամերիկյան բազաներից։

KАН-ի ռեպորտաժում նշվում է, որ սպառազինություններ են մատակարարվել նաև վերջին մեկ օրվա ընթացքում՝ Իրանի ուղղությամբ հարվածների ակտիվացման ֆոնին։

  • Կիսվել: