շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հիվանդանոցի մերձակայքին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հիվանդանոցի մերձակայքին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ինդոնեզական հիվանդանոցի մերձակայքին. հայտնում է Antara գործակալությունը, փոխանցում է Риа Новости-ն։ 

Պաղեստնյան կողմից հայտարարել են, որ Իսրայելը ընդլայնում է իր ռազմական ագրեսիան․«Իսրայելը Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիան ընդլայնում է դեպի Հորդանան գետի արևմտյան ափ և Երուսաղեմ՝ ձգտելով սպանել և վտարել հնարավորինս շատ պաղեստինցիների»,- հայտարարել է Պաղեստինի նախագահի մամուլի քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնան։ 

  • Կիսվել: