Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները զանգվածային հարված են հասցրել Իրանի ՀՕՊ համակարգին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները «զանգվածային հարված» են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգին երկրի արևմուտքում, հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի բանակի (IDF) հայտարարությանը։
Հարվածը, ըստ IDF-ի, ոչնչացրել է տասնյակ ռադարներ և զենիթային հրթիռային կայաններ։
Իսրայելական բանակը պնդում է, որ հարվածները «բարելավում են օդում գործողությունների ազատությունը» IAF ինքնաթիռների համար։