Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները Մոսկվայի դեմ անընդունելի են. Զախարովա
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին տեղեկացվել է, որ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները Մոսկվայի դեմ անընդունելի են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը ՛՛ծիծաղելի՛՛ էր անվանել Կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիայի հայտարարությունները, համաձայն որոնց՝ Իսրայելը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները: