Իսրայելի բանակը Բեյրութի հարավային շրջանների բնակիչներին զգուշացրել է առաջիկա ավիահարվածների մասին
Իսրայելի զինվորականները կոչ են արել Լիբանանի մայրաքաղաքի հարավային Հադաս արվարձանի բնակիչներին շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված «Հըզբոլլահ»-ի ենթադրյալ թիրախի վրա առաջիկա ավիահարվածի հետ։
Իսրայելի բանակի խոսնակը սոցցանցում գրառմամբ զգուշացրել է սպասվող օդային հարձակման մասին և հրապարակել քարտեզ, որը ցույց է տալիս հարվածի վայրը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Հըզբոլլահի» օբյեկտի մոտ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է անհապաղ լքի հարակից շենքերը և պահպանի դրանցից առնվազն 300 մետր հեռավորություն», – ասվում է տեքստում։