Իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախների վրա
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իր ինքնաթիռները հարձակվել են Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախների վրա, իսկ զինվորականները նաև հրետանային կրակ են արձակել:
«Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող օբյեկտներին։ Ի պատասխան որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների ուղղությամբ արձակված հակատանկային հրթիռի՝ Իսրայելի պաշտպանության ինքնաթիռը հարձակվել է «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական դիտակետի վրա»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի տելեգրամյան ալիքում: